


Հայաստանի և ՌԴ գլխավոր դատախազությունները գաղտնի նամակագրություն են վարում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի շուրջ: Այդ մասին գրում է «Ժողովուրդը»` վկայակոչելով սեփական աղբյուրները:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիիք 7 անդամների սահմռկեցուցիչ սպանության համար առաջին իսկ պահից կասկածվում է Ռուսաստանի 102-րդ ռազմակայանի տանկիստ Վալերի Պերմյակովը, ում հունվարի 12-ի` լույս 13-ի գիշերը ռուսաստանցի սահմանապահները ձերբակալել են Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մերձակայքում: Նրան տարել են ռուսական 102-րդ ռազմակայան, ինչից հետո հայտարարվել է, որ Պերմյակովի գործը քննելու են Ռուսաստանի իրավապահ մարմինները և ՌԴ դատարանը: ՀՀ գլխավոր դատախզա Գևորգ Կոստանյանը հավաստիացրել էր, թե ձգտում է հասնել մեղադրյալի հանձնմանը Հայաստանի իրավապահ մարմիններին: Հետագայում պարզվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ռուսական կողմից պահանջել է, ընդամենը, գործի նյութերը:



