Արմինֆո. Ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ, նույնիսկ, խաղաղության պայմանագրի կնքումից հետո ի հայտ կգա Ադրբեջանի հետ նոր պատերազմից խուսափելու հնարավորություն։ Այդ մասին ապրիլի 10-ին լրագրողներին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև պայմանագրի կնքումից անմիջապես հետո, որում ամրագրված էին չհարձակման երաշխիքներ։ "Մարդկության պատմության մեջ նման երաշխիքներ ինչպես չեն եղել, այնպես էլ չկան", - ասել է Փաշինյանը, մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք երկրի իշխանությունները երաշխավորում են խաղաղություն ժողովրդին, եթե Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղ հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը: Վարչատի ասելով՝ այլ հարց է, երբ խոսքը գնում է հայկական պետության անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծման մասին։
Նա հավելել է, որ Ոսկեպար գյուղի կամ հանրապետության որևէ այլ բնակավայրի որևէ բնակիչ չի հայտարարվել նրանց ինչ-որ մեկին հանձնելու հնարավորության մասին: "Ես երբեք չեմ ասել, և դրա իրավունքը չունեմ, խոսել երկրի տարածքի այս կամ այն մասը այս կամ այն պետությանը հանձնելու մասին ։ Երկրի տարածքի ցանկացած փոփոխության իր խոսքը պետք է ասի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով", - ասել է Փաշինյանը։
Նա բացահայտ սուտ և իրականությանը չհամապատասխանող է որակել Տավուշի մարզի գյուղերը Բաքվի վերահսկողությանը հանձնելու մասին լուրերը: "Նման բան չի եղել, չի էլ կարող լինել։ Դա, ընդամենը, վճարովի հիմունքով հակապետական ուժերի կողմից տարածվող սուտ է, որը հետապնդում է
քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակ",-ասել է վարչապետը։ Նա նշել է, որ Կապան շրջանը սահմանից ընդամենը մի քանի մետր է բաժանում։ Ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են գտնվում Այգեհովիտ, Բերքաբերդ, Այգեպար գյուղերը։ "Մենք խոսում ենք սահմանների ստեղծման անհրաժեշտության մասին, ինչն ուղղակիորեն կապված է մեր պետության անվտանգության հետ։ Բայց քանի դեռ Ադրբեջանի հետ չեն համաձայնեցվել այն քարտեզները, որոնցով նախատեսվում է սահմանազատման գործընթաց իրականացնել, այդ գործընթացը տեղից չի շարժվի։ Ինչ վերաբերում է Բաղանիս-Այրում կամ Ներքին Ոսկեպար կոչվող գյուղերին, ապա դրանք Խորհրդային Հայաստանի կազմում չեն եղել։ Խորհրդային Հայաստանի տարածքում եղել են և կմնան Ոսկեպար և Բաղանիս կոչվող գյուղերը", - ընդգծել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Նա կրկին հիշեցրել է 1991թ.Ալմաթիի հռչակագրի սկզբունքները, որոնց համաձայն, նախկին ԽՍՀՄ երկրները վարչական սահմանները ճանաչում են որպես պետական սահմաններ: Սակայն անհրաժեշտություն կա առկա քարտեզների միջոցով դե յուրե ամրագրել այդ սահմանները։
Փաշինյանը պատասխանել է նաև մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ հարցին: "Հարցը քննարկվում է, երբ որոշում կայացվի, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք", - ընդգծել է ՀՀ վարչապետը: