Հունիսի 6-ին Երևան Էքսպոյի շենքում (Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ) ամփոփվեցին դպրոցականների շրջանում անցկացվող «Ոզնի 2015» համակարգչային մրցույթի արդյունքները։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Հաղթող երեխաներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեցին ՀՀ էկոնոմիայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ու հայաստանյան «Ռոստելեկոմի» ղեկավար Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմի» անունից ընկերության ղեկավարը շնորհավորեց բոլոր մասնակիցներին և հաղթողներին։ Նա ընդգծեց նմանօրինակ մրցույթների կարևորությունը համակարգչային գրագիտության բարձրացման և դպրոցահասակների կողմից նոր տեխնոլոգիաների նպատակային օգտագործման հարցում։ «Համոզված եմ՝ դպրոցահասակների կողմից համակարգչային ծրագրերի տիրապետումը նրանց առավել ճկուն կդարձնի և հնարավորություն կտա ապագայում հաջողությամբ շարունակել կրթությունը բուհերում և մրցունակ մասնագետ դառնալ։ Կարող ենք փաստել, որ արդեն իսկ գիտելիքների ստացման ու կատարելագործման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև գերարագ ինտերնետ հասանելիությունը ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում։»—նշեց Հայկ Ֆարամազյանը։
2015թ. եզրափակչին մասնակցել են 328 աշակերտներ 28 երևանյան և 53 մարզային դպրոցներից։ Հայաստանում «Ռոստելեկոմն» իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում ակտիվ գործունեություն է ծավալում հանրակրթական, բուհական և հետբուհական կրթության զարգացման ուղղությամբ։
«Ոզնի» մրցույթի աջակիցներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), «Ռոստելեկոմը», այլ կառույցներ։
Նշենք, որ 2015թ.-ին «Ոզնի»-ին անցկացվեց 2 փուլով: Առաջին փուլն անցկացվեց դպրոցներում և լավագույն աշխատանքներից ընտրվեցին 328-ը: Մայիսի 15-ին և 16-ին, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում անցկացվեց դպրոցական համակարգչային մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթը հայաստանյան դպրոցահասակների շրջանում անց է կացվում 2009թ․-ից և տարեցտարի ընդլայնում է աշխարհագրությունը։ «Ոզնի» մրցույթի նպատակն է՝ Աշակերտին տալ անսահմանափակ պատկերացում համակարգչի մասին: Բարձրացնել «Ինֆորմատիկա» առարկայի դերը դպրոցներում, որպեսզի համակարգչի կողմից տրամադրված հնարավորությունները լինեն տեղին օգտագործված: Մրցույթի շնորհիվ տարեցտարի հետաքրքրություն է առաջանում դեպի համակարգչային այն ծրագրերը, որոնք իրականում ավելի անհրաժեշտ են մտքի ճկունության և ընդհանուր զարգացման համար: Մրցույթը հնարավորություն է տալիս լինել ազատ թե՛ պատկերացումներում, թե՛ դրանց իրագործման մեջ: Միաժամանակ այն նպաստում է ոչ միայն «Ինֆորմատիկա» առարկայի յուրացմանը, այլև ստացած հմտությունների կիրառմանը, ինչպես աշխատանքի կազմակերպման, այնպես էլ աշխատանքի առավել բարձր որակի ապահովմանը բոլոր ոլորտներում:
Նշենք, որ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am)
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: