Արմինֆո. Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ հարաբերություններում ձեռք բերված և պաշտոնապես ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այսպես ասել, մենք սպասման ռեժիմում ենք, մենք սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը, այսինքն, Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար", - ասել է Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի այդ ուղղությամբ ջանքերը կշարունակվեն:
Վարչապետն անդրադարձել է, իր խոսքով, սոցիալ-հոգեբանական նրբերանգին։ <Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, այլ ոչ թե հայ - թուրքական հարաբերությունների մասին։ Այս երկու ձևակերպումներն ընդհանուր բան ունեն, բայց դրանք նույնը չեն>, - նշել է Նիկոլ Փաշինյանը։