Արմինֆո.Քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու հարցը: Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով՝ Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում էր Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում 1991թ.Ալմա - Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: <Մինչ այդ խոսելու առիթ չեմ ունեցել, բայց հիմա պետք է արձանագրեմ, որ այդ պայմանավորվածությունների ձեռք բերման գործում հսկայական դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Եվ այս ֆոնին նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի դեմ հարձակումները զարմանալի են, անընդունելի և անհասկանալի", - նշել է նա։
Ինչպես հայտարարել է վարչապետը, ԵՄ դիտորդներ Հայաստան ուղարկելու որոշումը կայացվել է փոխհամաձայնության հիման վրա։ Այս առնչությամբ նա շնորհակալություն է հայտնել եվրոպական բոլոր առաջնորդներին։ Փաշինյանի հավաստմամբ, ԵՄ առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին դարձել է օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել է ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ։ Հայտարարված առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Առաքելությունն սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Նրա կազմում ընդգրկվել են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից ։ 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել Է առաքելության թվաքանակն ավելացնելու և այն 209 մարդու հասցնելու որոշման մասի ։