Անելիք Բանկը, միանալով «Converse Transfer» վճարային համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դրա շնորհիվ բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հնարավորություն է ընձեռում, առանց Բանկում հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ Հայաստանի Հանրապետության տարածքում և դեպի ԱՊՀ երկրներ: «Converse Transfer» համակարգով դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
«Անելիք Բանկը, կարևորելով իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը, հաճախորդներին հնարավորություն է տալիս առաջարկվող բանկային պրոդուկտների տարբերակներից ընտրել տվյալ գործարքի համար առավել հարմարավետը: Նոր ներդրված «Converse Transfer» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև Anelik, Money Gram, Intel Express, Unistream, Siggue և Avers դրամական փոխանցումների համակարգերով։
Նշենք, որ «Converse Transfer» հայկական վճարա-հաշվարկային համակարգի գործունեության թույլտվությունը կոնվերս Բանկը ՀՀ Կենտրոնական բանկից ստացել 2014 թվականի հունիսի 3-ին: Համակարգը նախատեսված է ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների համար և հնարավորություն է տալիս դրամական փոխանցումներն իրականացնել առանց հաշիվ բացելու: «Converse Transfer» համակարգտ գործում է ավելի քան 15 երկրներում: Կոնվերս Բանկից, ըստ վերջին տվյալների, համակարգի անդամներն են` «Հայփոստ» ՓԲԸ-ն, «ՄոբիԴրամ» ՓԲԸ-ն, ՌՆԿՕ Վճարային կենտրոնը, (ՀՀ ոչ ռեզիդենտ), «Telcell» ՓԲԸ վճարման համակարգը, Պրոմեթեյ Բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը, Հայբիզնեսբանկը, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, Արդշինբանկը, ԻՆԵԿՈԲԱՆԿԸ, Հայէկոնոմբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Փոխանցման դիմաց միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի փետրվարից Անելիք Բանկի բաժնետերն է հանդիսանում լիբանանյան CreditBank- S.A.L.-ը, որն այն ժամանակ տիրապետում էր բանկի կապիտալի 51%-ին, իսկ 2013-ի IV եռամսյակում CreditBank- S.A.L.-ը դարձավ բանկի միանձնյա սեփականատերը, իր բաժնեմասը 89,95% -ից հասցնելով 100%-ի: Մոսկովյան «AnelikRu" – ն նույնպես 2012 թ.դեկտեմբերին օտարվեց, Անելիք բանկից և հետագայում փոխանցվեց լիբանանյան Credit Bank- S.A.L.-ի սեփականության ներքո: