Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 1-ից Մաքսիմ Լոնգանգեն նշանակվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար։
Երևանում ԵԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, պարոն Լոնգանգեն նախկինում զբաղեցրել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մաքսիմ Լոնգանգեն աշխատել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների տնօրինությունում, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում և ունի Արևելյան գործընկերության տարածաշրջանում աշխատելու կարևոր փորձ։
Ստանձնելով պարտականությունները՝ պարոն Լոնգանգեն իր հանձնառությունն է հայտնել ամրապնդել Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջև համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների իրականացման շուրջ և աջակցել երկրին ռազմավարական ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում:
«Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026 թթ. ծրագիրը իր տեսակի մեջ չորրորդն է։ Այն ուղեկցում է Հայաստանին մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում օրենսդրությունը, ինստիտուտները և պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում և դրանով աջակցում է երկրի եվրոպական հավակնություններին։ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում աշխատում են 32 անձինք, որոնք ներկայումս իրականացնում են 16 ծրագիր, դրանցից երեքը՝ տարածաշրջանային», - ասվում է հաղորդագրությունում: