Արմինֆո.Երևանյան հանդիսատեսը մեծ ուրախությամբ է ընդունել Մոսկվայի Ազգերի թատրոնի "Դեղձանիկը" ներկայացումը, որը հյուրախաղերով հանդես եկավ Երևանում ապրիլի 5-6-ը:
Անգերազանցելի Սաթի Սպիվակովան ՝ La Divina-ի դերում, իր խաղով Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կարողացել է ստիպել երևանյան հանդիսատեսին զգալ այն ցավն ու տառապանքը, որի միջով անցել է օպերային մեծագույն երգչուհին ՝ աստվածային Մարիա Կալլասը:
"Դեղձանիկը" բացեց մեծագույն Կալլասի կուլիսային կյանքի վարագույրը, բացահայտեց նրա ողբերգական, կարելի է ասել, ճակատագրական սիրո մանրամասները ՝ նրա կյանքի սերը, որը խաչ քաշեց նրա կարիերայի վրա ։ Սպիվաակովայի խաղի ազեդության Ճշգրիտ արտահայտչականությունը արտացոլում է հենց Կալլասի ոճը: Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շտրիխ իր քաշով ոսկի արժե, յուրաքանչյուր նոտա վշտի պայթյուն է կորցրածի համար:
Սաթի Սպիվակովային հաջողվել է այնքան հարմարվել Կալլասի կերպարին, որ երևանյան հանդիսատեսը մեկ շնչով դիտել է երկու ժամանոց ներկայացումը և դեռ երկար ժամանակ չի ցանկացել դերասանուհուն բաց թողնել բեմից իր ծափահարություններով:
Ռեժիսոր Դմիտրի Սերդյուկի կողմից Մարիա Վարդենգի պիեսի հիման վրա բեմադրված "Դեղձանիկը" օրինակ դարձավ այն բանի, թե որքան ազնիվ և ճշմարտացիորեն կարելի է պատմել մեծ արտիստների կյանքի հանելուկների և գաղտնիքների մասին:
Սպիվակովայի խորաթափանց կատարումը ստիպում է նրանց, ովքեր ոչինչ չգիտեն Կալլասի և նրա ճակատագրի մասին, վերցնել հեռախոսը և ուսումնասիրել անգերազանցելի ձայնով օպերային երգչուհու կենսագրությունը: Սաթի Սպիվակովան ավելի վաղ, խոսելով իր հերոսուհու մասին, նշել էր, որ ներկայացման հեղինակները պատմել են Մարիա Կալասի վերջին երեք օրերի մասին: "Մեր ներկայացման հեղինակները նրան տեղավորել են այն պահի մեջ, երբ ճակատագիրն ավարտվել է, իսկ կյանքը շարունակվում է ...",- հավելել է դերասանուհին։
Նշենք, որ Երեւանում Մոսկվայի Ազգերի թատրոնի հյուրախաղերի համաիրականացնողը GeoProMining ընկերությունն էր: