Արմինֆո. Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 21-րդ միջազգային կինոփառատոնը 2024 թվականին տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Այդ մասին հաղորդում է կինոփառատոնի կազմակերպիչների մամուլի ծառայությունը:
Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրանի» շրջաբակում երեւանյան հանդիսատեսւ հնարավորություն կունենա դիտել մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։ «Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ կկատարի երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:
Հիշեցնենք, որ "Ոսկե ծիրան" կինոփառատոնն առաջին անգամ անցկացվել է 2004թ. հուլիսին և համարվում է տարածաշրջանի ամենահեղինակավոր կինոփառատոնը, որը հիմնադրվել է "Ոսկե ծիրան" կինոյի զարգացման հիմնադրամի և կինոքննադատների և լրագրողների հայկական ասոցիացիայի կողմից: "Ոսկե ծիրանի" հիմնադիրներն են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոքննադատներ Միքայել Ստամբոլցյանը և Սուսաննա Հարությունյանը:
Փառատոնի գործողության ողջ ընթացքում Հայաստան են այցելել կինոյի վարպետներ և աշխարհահռչակ դերասաններ, այդ թվում ՝ գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, ռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Փոլ Շրյոդերը, Յոս Սթելինգը, Քշիշտոֆ Զանուսին, Ռոբ Նիլսենը, Ռոման Բալայանը, Կառլոս Ռեյգադասը, Նադավ Լապիդը, Ալեքսանդր Մինդաձեն, Տակեշի Կիտանոն, եղբայրներ Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենները, Լավ Դիասը, դերասաններ Կլաուդիա Կարդինալեն, Նաստասյա Կինսկին, Օռնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, Ժակլին Բիսեթը, Ֆանի Արդանը, Պատրիկ Շենեն, Վարվառա շմիկովան, Ալյոնա Միխայլովան և այլոք: