Արմինֆո.Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է շուրջ 8,5 մլն դոլար հատկացնել բռնի տեղահանված անձանց եւ փախստականների բնակարանային ու ապաստանի կարիքները հոգալու համար: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։
Նրա հավաստմամբ՝ այդ ֆինանսավորման շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ը կհամագործակցի ազգային եւ տեղական իշխանության մարմինների, ինչպես նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ, որպեսզի կոնկրետ ցույց տա Հայաստանի ժողովրդին, որ իր ժողովրդավարությունը պտուղ է տալիս: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կարիքավորներին կապահովի պետության կողմից հովանավորվող ծառայությունների հասանելիություն՝ օգնելով Հայաստանի կառավարությանը տեղեկացնել այդ հնարավորությունների մասին:
ԱՄՆ ՄԶԳ-ը կօգնի կայունացնել Հայաստանի պարենային անվտանգությունը ՝ աջակցելով հայ ֆերմերների կողմից հացահատիկի արտադրությունն ու պահեստավորումը մեծացնելու ջանքերին: Առաջիկա 6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ սննդամթերքի անվտանգության ծրագիրը կբարձրացնի հիմնական մշակաբույսերի գյուղատնտեսական արտադրողականությունը կլիմայական օպտիմիզացված և արդյունավետ եղանակով: Դա արվելու է Հայաստանի պարենային համակարգի արդիականացման հաշվին, և ԱՄՆ ՄԶԳ կարող է ավելացնել ներքին արտադրությունը և նվազեցնել կախվածությունը ներմուծումից