Հայաստանի ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, նախօրեին Ալավերդիում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է Կարեն Փարեմուզյանը: Ալավերդիում 16 473 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8 970 հոգի, որոնցից 5141-ը քվեարկել է Փարեմուզյանի օգտին, նրա մրցակից Արթուր Աբգարյանի օգտին ստացվել է 3554 ձայն, անվավեր է ճանաչվել 274 քվեաթերթիկ:
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, երկու նախկին ընկերներ Փարեմուզյանի և Աբգարյանի ճանապարհները բաժանվել էին այն բանից հետո, երբ նրանց ընդհանուր ընկեր Արթուր Նալբանդյանը դարձավ Լոռու մարզպես: Ընտրություններից երկու օր առաջ Նալբանդյանի հովանավորյալ Կարեն Փարեմուզյանի նախընտրական շտաբում խուճապ էր տիրել: Մարզպետը փորձել էր հանգստացնել թեկնածուին, հայտարարելով, որ կգործարկվի վարչական ռեսուրսը: