Արմինֆո. ՊԵԿ աշխատակիցները ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Տեղեկությունների համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵԿ քննչական և օպերատիվ-հետախուզական վարչության ավագ օպերլիազորները առնչություն ունեն կոռուպցիոն մի շարք գործերի:
Արդյունքում՝ ՊԵԿ աշխատակիցներ Կամսար Ավետիսյանին և Վոլոդյա Ավագյանին տեղափոխել են հակակոռուպցիոն կոմիտե։ Խուզարկություններ են կատարվում նշված պաշտոնյաների աշխատասենյակներում ։
ԱրմԻնֆո-ին չի հաջողվել կապվել Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանատուների հետ' տեղեկատվությունը ճշտելու համար:-