Արմինֆո.Բրյուսելը նախատեսում է միավորել ջանքերը Հայաստանի հետ ՝ ամրապնդելու և առաջ մղելու հարաբերությունները բոլոր չափումներում։ Այդ մասին ապրիլի 5-ին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան ձեւաչափով հանդիպման ժամանակ։
"Մենք ցանկանում ենք միավորել մեր ուժերը, հենց այդ մասին ենք պայմանավորվել արտգործնախարար Միրզոյանի հետ. հնարավորինս բարձրացնել ԵՄ-Հայաստան գործընկերության մակարդակը։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է Հայաստանի վերականգնմանն ուղղված միջոցառումների էական փաթեթի մասին՝ գործընկերության այդ ծրագիրն ամրապնդելու նպատակով", - հայտարարել է նա ։
Բորելը նաեւ նշել է, որ ԵՄ-ը ձգտում է միավորել ջանքերը "ամերիկացի բարեկամների հետ, որպեսզի ցույց տա հաստատակամ նվիրվածությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանն ու կենսունակությանը ": "Հայաստանը պետք է շարունակի աշխատել բարեփոխումների ուղղությամբ, որպեսզի ուժեղացնի իր կայունությունը, եւ այդ ջանքերը կլինեն այս Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մի մասը", - նշել է նա, հավելելով, որ "ավելի ուժեղ եւ կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ եւ կայուն Հարավային Կովկաս":
"Մենք տեսնում ենք, թե ինչպես ավելի ու ավելի հաճախ է Հայաստանը դառնում արտասահմանից բխող տեղեկատվական շահարկումների և դրսից միջամտության փորձերի թիրախ։ Մեր պարտավորությունների մի մասն է աջակցել ձեզ՝ հաղթահարելու այդ տեղեկատվությունը և օգնելու մարդկանց ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում ՝ մեդիա գրագիտությունն ամրապնդելու ճանապարհով: Քանի որ մենք հավատում ենք, որ ավելի կայուն եւ ուժեղ Հայաստան նշանակում է ավելի կայուն եւ ուժեղ Հարավային Կովկաս, ինչից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները", - հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: