Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարց է տալիս, թե ինչ հիմքով է Հայաստանը Տավուշի մարզի գյուղերը հանձնում Ադրբեջանին: "Ցանկացած ոք, ով դիվանագիտական թեթեւ դասընթաց է անցել, գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսին է, որ երբ փաստաթղթի վերջին կետը համաձայնեցված չէ, համաձայնեցված չեն նաեւ նախորդ բոլոր կետերը", - ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է Սերժ Սարգսյանը:
"Սա բանակցություն է, սահմանազատման գործընթաց, թե՞ դա, պարզապես, Ադրբեջանի պահանջների բավարարում է։ Ի՞նչ է մեզ ասում մեր գլխավոր բանակցողը: Նա ասում է, որ եթե մենք չտանք, ադրբեջանցիները կհարձակվեն։ Արդյո՞ք կարող ենք մտածել, որ վաղը ՝ մյուս օրը, Ադրբեջանը կարող է պայման դնել և ասել. եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք։ Այդպիսով, նա կվերցնի այն ամենն, ինչ ուզում է: Սա ի՞նչ մոտեցում է> - ասել է նախկին նախագահը:
Ինչպես կարծում է 3-րդ նախագահը, այդ գյուղերի հանձնումը հղի է հսկայական խնդիրներով ։ <Շատ մեծ խնդիրներ կլինեն: Ես կարծում եմ, որ դեռ այդ որոշումը կայացնելուց առաջ նրանք չգիտեին, թե ինչ է լինելու այնտեղ, ինչպես են հայերն ու ադրբեջանցիներն այս փուլում խաղաղ ապրելու կողք կողքի և ինչից ելնելով պետք է անձեռնմխելի թողնեն մեր հանրապետություն մտնող գազատարը", - նշել է նա։
Նա նշել է, որ 90-ականների սկզբին Հայաստանին մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել գազատարների պայթեցման պրակտիկան ։ <Եթե նրանք կարծում են, որ ամեն ինչ լավ է, հայերն ու ադրբեջանցիները եղբայրներ են դարձել, ի՞նչ կարող եմ ասել> ,- նկատել է Սերժ Սարգսյանը։