Արմինֆո.Երևանը Մոսկվայի հետ իր հարաբերություններում ոչ մի սխալ բան չի արել։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ, որի տեսագրությունից մի հատված հրապարակվել է նրա Facebook-յան էջում։
"Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել, մեր գործընկերները չեն կարող որևէ բան մատնանշել և ասել, որ "դուք այստեղ ունեցել եք այսինչ պարտավորությունները և չեք կատարել այդ պարտավորությունները": Մենք կարող ենք նշել, և մենք նշում ենք: Մենք բարձրացնում ենք լեգիտիմ հարցեր և ակնկալում բովանդակային պատասխան այդ լեգիտիմ հարցերին։ Եվ քանի դեռ այդ պատասխանը չի հնչել, ինչ էլ ասվի, այդ հարցը չի լուծվելու", - ասել է Նիկոլ Փաշինյանը ։