Արմինֆո.Կարեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է ապրիլի 2-ին:
Նշենք, որ Սարգսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի սեպտեմբերին։