


Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այդ ընկերության հայաստանյան սեգմենտի` ՀԷՑ-ի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում աճել է 65,3 տոկոսով և 3,4 մլրդ ռուբլուց հասել 5,7 միլիարդի: Ընկերությունն այդ փաստը բացատրում է նրանով, որ նշված ժամանակահատվածում հայկական դրամը ռուսական ռուբլու նկատմամբ կտրուկ արժևորվել է, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը:
Մինչդեռ ՀԷՑ-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտ է ներկայացրել` առաջարկելով 17 դրամով բարձրացնել 1կՎտ/ժ էլեկտարէներգիայի սակագինը` վերջին տարում ընկերության մեծ վնասի առնչությամբ: Սպառողների համար էլեկտրաէներգիայի գործող սակագինը կազմում է 41 դրամ 85 լումա` 1կՎտ/ժ դիմաց:


