Արմինֆո. Հայուհին գլխավորել է Պաղեստինի արտաքին գործերի և օտարերկրացիների հարցերի նախարարությունը։
Նախօրեին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագիր է ստորագրել երկրի նոր կառավարության կազմը հաստատելու մասին՝ նշանակելով 23 նախարարների: Աբասի հրամանագրից հայտնի է դարձել, որ արտաքին գործերի և օտարերկրացիների հարցերի նոր նախարար է նշանակվել Վարսեն Աղաբեկյանը՝ ազգությամբ հայ:
Ըստ լրատվամիջոցների՝ 1958 թվականին ծնված Աղաբեկյանը Հորդանանում բնակություն հաստատած պաղեստինցի փախստականների ընտանիքից է։ Նա եղել է Պաղեստինի նախագահի եկեղեցու գործերի վերահսկման բարձրագույն կոմիտեի անդամ ։