Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն արձագանքել է Վաշինգտոնի հասցեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեղադրանքներին՝ Հարավային Կովկասում ապակայունացնող դերի վերաբերյալ:
Մարտի 28-ին ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ Զախարովայի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, Մեթյու Միլլերը, մասնավորապես ասել է. "Ես կասեի՝ որոշ մրրկայնությունը, որը մենք տեսնում ենք տարածաշրջանում, պայմանավորված է վերջին մի քանի ամիսներին Ռուսաստանի գործողություններով: Ինչ վերաբերում Է Բրյուսելում կայանալիք այդ հանդիպմանը, ինչպես երեկ ասացի, այն կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Երեւանն աշխատում է իր առեւտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու եւ հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ, եւ՝ ոչ մի այլ բանի վրա":
Նշենք, որ Մարիա Զախարովան նախօրեին, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը, հայտարարել էր, թե նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասում, քանի որ ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն, այլ՝ Արևմուտքի հետագա ներդրմանը Հարավային Կովկասում ՝ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով: "Այդ հանդիպումներն ուղղված են նաեւ այնտեղ նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետեւելուն հարկադրելուն, Մոսկվայի հետ նրանց բազմադարյա կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության եւ տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների խարխլմանը ։ Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է ։ Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արեւմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին", - նշել էր Զախարովան։