Արմինֆո. Բրյուսել այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերի հետ կմիանա Հայաստանի հետ ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Նրա ասելով՝ այդ հանդիպումը, որին ամերիկյան կողմից զատ կմասնակցեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը և Հայաստանի վարչապետ Նիքլ Փաշինյանը, նվիրված կլինի ՀՀ տնտեսական կայունությանն աջակցությանը:
"Քննարկումը վերաբերելու է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցությանը, քանի որ նա աշխատում է իր առևտրային գործընկերությունը դիվերսիֆիկացնելու և մարդասիրական կարիքները բավարարելու ուղղությամբ", - ասել է նա:
Նա նաև չի բացառել, որ հանդիպման ընթացքում քննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգային հարցեր: "Ես կարծում եմ, որ միշտ էլ հնարավոր է, որ այդ հարցը կարող է առաջանալ հանդիպման հարթակներում, բայց դա նրա հիմնական նպատակը չէ։ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը հիմնական ուշադրությունը կհատկացվի Հայաստանի տնտեսական կայունությանը, քանի որ այն աշխատում է իր առեւտրային գործընկերությունը դիվերսիֆիկացնելու եւ հումանիտար կարիքները բավարարելու ուղղությամբ", - կրկնել Է Միլլերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև նշել է, որ Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի այն հայտարարություններին, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի: "Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այդ հանդիպման ուշադրության կենտրոնում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում",-ասել Է Միլլերը։
Անդրադառնալով վարցին, թե ինչի վրա էր հիմնված եռակողմ ձևաչափ ստեղծելու որոշումը, և արդյոք դա կապված է Ռուսաստանից հեռանալու Հայաստանի որոշման հետ, Միլլերը նշել է, որ մտադիր չէ դա մեկնաբանել: "Ես ոչ մի այլ մեկնաբանություն չունեմ, բացի այն, ինչ հենց նոր ասացի", - եզրափակել է նա: