Արմինֆո.Ադրբեջանական ԶԼՄ-ներում Հայաստանի հասցեին սպառնալիքներն անընդունելի են։ Այդ մասին Twitter-ի (X) իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
"Անհրաժեշտ են իրական բանակցություններ սահմանների սահմանազատման շուրջ, եւ բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով եւ համաձայնեցված գործընթացի շրջանակում", - ընդգծել է Կլաարը: