
Միջազգային հետազոտական ինստիտուտները բավականին կանխակալ վերաբերմունք են դրսևորում Հայաստանի նկատմամբ: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Սացիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: «Մամուլի ազատությունն աշխարհում» (Freedom of the Press) և «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները ներկայացրել են աշխարհում մամուլի ազատության վերաբերյալ հերթական վարկանշային աղյուսակը: Առաջինում Հայաստանը 2015 թվականին երկու հորիզոնականով զիջել է դիրքերը` զբաղեցնելով 136-րդ տեղը 199 երկրների շրջանում (Ալժիրի և Տոգոյի հարևանությամբ), իսկ երկրորդում պահպանել է 78-րդ տեղը` 180-ի շրջանում:
Սոցիոլոգի ասելով, դա ընդամենը գնահատման սխալ մեթոդոլոգիայի արդյունք է: «Արևմտյան երկրներում որևէ քաղաքական ուժի չի թույլատրվում ունենալ սեփական հեռուստաալիք, իսկ մեզ մոտ յուրաքանչյուր ցանկացողի տրվումէ նման հնարավորություն», - նշել է Ադիբեկյանը: Նա ավելի հակված է վստահել արևմտյան այլ հետազոտական կենտրոնների: «Ինտերնետի ազատության վարկանշային աղյուսակում Հայաստանն զբաղեցնում է պատվավոր 27-րդ տեղը` հնարավոր 200-ից, իսկ այստեղ մեզ ծիծաղելի վիճակում են դնում», - վրդովվել է Ադիբեկյանը: Միևնույն ժամանակ, ինքը` սոցիոլոգը, նշում է, որ մամուլը մեզ մոտ պաշտպանված չէ, և «լրագրողները չունեն նույնսիկ կորպորատիվ շահերի պաշտպանության տարրական ինստիտուտներ»:
Նշենք, որ այդ վարկանշային դասակարգումների հրապարակված մեթոդոլոգիաները ներառում են ինչպես օբյեկտիվ պարամետրեր (օրինակ, մասնագիտական գործունեության առնչությամբ սպանված լրագրողների թիվը), այնպես էլ փորձագետների սուբյեկտիվ գնահատականներ (օրինակ, ԶԼՄ-ների ինքնագրաքննության մակարդակը): Քանակական ցուցանիշները, սովորաբար, համարվում են ավելի հուսալի, սակայն վիճակագրական մշակումց հետո ոչ միշտ են արտացոլում ամբողջական պակերը, ուստի դրանք հաճախ համալրվում են որակական պարամետրերով. կրածիք արտահայտելու ազատության մակարդակը և երկրում առկա ընդհանուր քաղաքական և տնտեսական վիճակը: