Արմինֆո.ՌԴ վաստակավոր արտիստ, շանսոնի լեգենդ Միխայիլ Շուֆուտինսկին ելույթ կունենա Հայաստանում:
Արտիստի համերգը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 19:00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի ընթացքում նա կկատարի հանդիսատեսի կողմից սիրված հիթերը, որոնք գրվել են ստեղծագործական տարբեր ժամանակահատվածներում:
Համերգը, որը նվիրված է Շուֆուտինսկու 75-ամյակին, տեղի կունենա լեգենդար շոու-բալետի ուղեկցությամբ:
Հայ հանդիսատեսին ուղղված իր տեսաուղերձում արտիստը նշել է. <Իմ սիրելի հայեր, ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ հետ խոսելու, որովհետև այնքան վաղուց ձեզ մոտ չեմ եղել, այնքան երկար տարիներ անձամբ չեմ երգել ձեզ համար, որ հիմա ուզում եմ ուղղել այդ սխալը և լրացնել ամեն ինչ: Մարտի 28-ին կգամ ձեզ մոտ և կերգեմ ձեր բոլոր ամենասիրած երգերը, իմ սիրած բոլոր երգերը: Հոբելյանական հիանալի համերգ է լինելու։ Ես իսկապես ուզում եմ, որ դուք գաք մարտի 28-ին, անհամբերությամբ սպասում եմ ձեզ. ձեր Միխայիլ Շուֆուտինսկի՝ սիրով>: