Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին՝ Նավրոզի առթիվ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է.
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիների արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեր, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ մեր պետությունն ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում: Կրկին շնորհավորելով Նավրոզի առթիվ՝ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, առողջություն և հաջողություններ»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ