Արմինֆո. Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով ներկայումս հանդես է գալիս ԱՄՆ-ի կողմից, դարձել է Ամերիկայի գավաթակիր:
Մրցաշարի եզրափակչում Արոնյանի մրցակիցը ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ուեսլի Կո-ն էր, որին հայ գրոսմայստերը հաղթել է 2,5:1,5 հաշվով:
"Շատ ուրախ եմ ԱՄՆ-ի գավաթը նվաճելու համար։ Ես շատ հոգնած եմ, բայց երջանիկ եմ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար", - Facebook-ի իր էջում գրել է Արոնյանը:
Նշենք, որ "Ամերիկայի գավաթ 2024" շախմատային մրցաշարն անցկացվել է մարտի 12-21-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար: