


Արդի աշխարհի սոցիալական և գիտական ձեռքբերումների լույսի ներքո` Հայաստանի և Ադրբեջանի ՙղարաբաղյան՚ երազանքները կարելի է համեմետել Շուրա Բալագանովի երազանքների հետ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի անկախ քաղաքագետ, Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից մեկը` Զարդուշտ Ալիզադեն:
ՙԻնչու՞ մեզ պատերազմների, սպանությունների, տեղահանությունների փոխարեն չընտրել խաղաղություն, համագործակցություն և հարստություն, թե՞ երբեք մեզանից ոչինչ կախված չի եղել, և մենք միշտ հսկայական մեքենայի կամազուրկ պտուտակներ ենք եղել: Այսօր մենք`քաղաքացիական հասարակության ներկայացուցիչնես, առաջարկում ենք դառնալ քաղաքացի և գիտակից ընտրություն կատարել՚,- նշել է նա:
Որպես այս ճանապարհին Հայաստանի կողմից փոխզիջում`քաղաքագետը Հայաստանի քաղաքացիական հասարակությանն առաջարկում է Ադրբեջանի և Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների հետ համատեղ մշակել հաշտության առաջարկների սևագիր, ինչից հետո հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման ցանկալիության մասին: Նրա համոզմամբ, դա չի լինի ճանաչում, ինչը թույլ կտա հաստատել անխիղճ և կոռումպացված ադրբջանցի պաշտոնյաների դիկտատը Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Դա կլինի ճանաչում`ընդդեմ պատերազմի, հօգուտ Ղարաբաղի բնակչության, երկու ժողովուրդների և պետություների շահերի:
ՙԵթե մեր մտահղացումը հաջողի, շատ շուտով Ղարաբաղը կյանքի որակով և ժողովրդավարության մակարդակով կհամապատասխանի եվրոպական չափանիշներին, կդառնա Հայաստանին և Արբեջանին դեպ այլ`ավելի արժանի իրականություն տանող լոկոմոտիվ՚,- համոզված է Ալիզադեն:
Քաղաքագետը համոզված է, որ հիշյալ տարբերակը հնարավոր է և ունի հաջողության բոլոր շանսերը: Նշելով, որ իշխանությունները հասարակայնության հայ-ադրբեջանական հաշտության համատեղ առաջարկին բացահայտ դեմ գնալ չեն համարձակվի, նա ենթադրել է, որ վերջիններս կուժեղացնեն հարևան ժողովրդի նկատմամբ ատելության և անվստահության խարույկի բորբոքման պիար արշավը:



