Արմինֆո. Երեւանում մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Մարզերում մարտի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կբարձրանա 4-6, մարտի 23-ին կնվազի 2-4 աստիճանով», ասվում է հաղորդագրությունում։