Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ:
Նիկոլ Փաշինյանի և Յենս Ստոլտենբերգի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: