Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունները տավուշցիների հետ հանդիպման ժամանակ:
"Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Երևանը սահմանամերձ գյուղերի հարցով Բաքվի հետ փոխզիջման չգնա, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Ինչի են հասցրել գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել. այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդատվությունների արդյունքը", - գրել է Զախարովան։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ շփման ժամանակ հայտարարել էր, որ եթե Երևանը չկատարի մի շարք սահմանամերձ գյուղեր Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջները, ապա պատերազմ կսկսվի: Իսկ պատերազմի դեպքում Թուրքիան կաջակցի Ադրբեջանին։