Արմինֆո. ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Հայաստանին ԵՄ աջակցության և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը:
Նիստի ավարտին ԵՄ արտաքին գործերի խոսնակ Պետեր Ստանոն Բրյուսելում "Արմենպրես" - ին հաղորդել է, արտաքին գործերի նախարարները նիստում վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին։ Նա հիշեցրել է նոյեմբեր ամսվա նիստի արդյունքներով հայտարարված բոլոր տարրերը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր օրակարգի և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ աշխատանքին աջակցության մասին:
ԵՄ արտգործնախարարները քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: