Արմինֆո.ԱՄՆ-ը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և արժանապատիվ խաղաղության հասնելուն: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքի տեքստում:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը, Բայդենը նշել է, որ այդպիսի խաղաղությունը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը ապագա սերունդների համար: "Այս տարվա ընթացքում ցանկանում եմ աշխատել ձեզ հետ ՝ տարածաշրջանային կապերն առաջ մղելու և տնտեսական զարգացումն ընդլայնելու համար", - ընդգծել է ԱՄՆ նախագահը: