Արմինֆո. ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով, բացառությամբ՝ վիզային ռեժիմի դյուրացման հարցի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ծորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ։
<Աշխատանքներն իրականացվել են բոլոր մակարդակներում: Բայց այստեղ ոչ թե առաջընթաց չկա, այլ արդեն հետընթաց է գրանցվել", - ընդգծել է նա։
Հովհաննիսյանն այս առումով նշել է, որ խնդիրները մասամբ առաջանում են այնտեղ, որտեղ դրանց ընդհանրապես չես սպասում։ Մասնավորապես, որպես օրինակ փոխնախարարը պատմել է, որ խնդիրների են բախվում նույնիսկ այն ուսանողները, ովքեր Erasmus+ ծրագրով պետք է մեկնեն ԵՄ երկրներից մեկը, բացի այդ, բազմաթիվ բողոքներ են ստացվում ինչպես սովորական քաղաքացիներից, այնպես էլ որոշ պաշտոնատար անձանցից:
Ընդ որում, նա նշել է, որ աշխատանքներն ընթանում են 2 ուղղությամբ՝ վիզային ռեժիմի ազատականացում և վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի վերականգնում: "Մենք փորձում ենք ակտիվացնել աշխատանքները, եւ հուսով ենք, որ մինչեւ եվրոպական ընտրությունները կկարողանանք առաջընթաց գրանցել", - ընդգծել է փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 17 - ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, իսկ 2013թ.ապրիլի 19-ին ' Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության ապրող մարդկանց հետընդունման մասին համաձայնագիրը: Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարի 1-ից:-0-