Արմինֆո. Անվտանգության փոփոխվող միջավայրը զգալի ազդեցություն է ունեցել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա։ Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի 2023 թվականի հաշվետվության մեջ, որը ներկայացվել է մարտի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։
Հաշվետվությունում նշվում է, որ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի միջոցով դաշինքը շարունակում է ակտիվ փոխգործակցությունը պետությունների ղեկավարների եւ նախարարների, դիվանագետների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
"ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այդ երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը։ ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կառուցողականորեն փոխգործակցել տարբեր ձևաչափերում և ընդգծել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: ՆԱՏՕ - ն նաև ձգտել է ավելի ամուր գործընկերային հարաբերություններ պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ ՝ անհատական գործընկերային ծրագրերի զարգացման միջոցով", - ասվում է հաշվետվությունում։
Ընդ որում, ընդգծվում է, որ Հարավային Կովկասի երեք երկրների հետ ՆԱՏՕ-ի փոխգործակցությունը պահպանվում է Թբիլիսիում ՆԱՏՕ-ի կապի բյուրոյի միջոցով: