Արմինֆո.ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա է կազմակերպել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջև:
Իրադարձության վայրից տեսանյութում երիտասարդները դժգոհություն են հայտնում այն քաղաքական գծից, որն այսօր վարում է Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. ադրբեջանաթուրքական տանդեմի պահանջներին հաճոյանալու նպատակով երկրի սահմանադրությունը փոխելու մտադրությունից մինչև Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնում։
Երիտասարդները վանկարկում են՝ "Նիկոլ դավաճան"," Արցախն ապրում է", " Արցախը Հայաստան է", "Ամոթ Նիկոլին", " Հայաստանն առանց Նիկոլի", "Ազգ - բանակ ՝ հաղթանակ":
Ակցիայի մասնակիցները հյուպատոսության դարպասներին ամրացրել են Արցախի Հանրապետության դրոշը և Հայաստանի անկախության հռչակագրի մեծ տեքստը: