Արմինֆո.Այսօր պատմական հնարավորություն է ձևավորվել վերջ դնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ։ Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի նամակում՝ ուղղված Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն աշխատանքն սկսել է մարտի 14-ին:
"Ներկայումս պատմական հնարավորություն կա վերջ դնելու Հայաստանի հետ հակամարտությանը։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարվա նոյեմբերին", - ասվում է ուղերձում, որն ընթերցել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը:
Բրիտանական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները շարունակում են զարգանալ: Մեծ Բրիտանիան Ադրբեջանի կողքին կլինի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COMP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում, ասված է նամակում, հաղորդում է Report-ը: