
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սահմանափակ կարողություններով երեխաների համար ադապտացված Հայաստանում առաջին «Good Time» ժամանցային կենտրոնում հյուրերին սպասում էին ամենատարբեր զվարճանքներ ու ատրակցիոններ: Բոլոր երեխաները հնարավորություն ունեին գտնելու իրենց տարիքին ու նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Մեծերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան խաղերին ու մրցույթներին: Հատուկ փոքրիկների համար կենտրոնում կազմակերպվել էր հետաքրքրաշարժ շոու ծրագիր ակրոբատների մասնակցությամբ և համեղ հյուրասիրություն: Երեխաներն անցկացրին հագեցած և հետաքրքիր օր` լի հիացմունքով և ժպիտներով:
Երեխաների և նրանց ծնողների հետ կապի հարցում բանկը սերտորեն համագործակցում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ: Այն զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով և կարևորում է ոչ միայն երեխաների վերականգնողական բուժումը, այլ նաև հոգեբանական օգնություն ցուցաբերելը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգատարության և օգնության կարիք ունեցող երեխաներին: Նման միջոցառումների անցկացման հիմնական նպատակը երեխաների ուշադրությունը ուրախությունով լի կյանքի ուղղությամբ շեղելն է և նրանց օգնելը ինտեգրվել հասարակություն: Երեխաների պաշտպանության օրը միայն տոնական օր չէ, այն նաև հիշեցում է մեծերին, որ երեխաներն անդադար պաշտպանության ու հոգատարության կարիք ունեն»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Երեխաների խնդիրների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր: Երեխաները մեր երկրի ու յուրաքանչյուրիս ապագան են, մենք չպետք է հետաձգենք նրանց խնդիրների լուծումը, այլ զբաղվենք դրանով ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկը մեր բացառիկ գործընկերներից մեկն է, որն արձագանքում է երեխաների խնդիրներին ու պատրաստ է միշտ օգնել նրանց»,-նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: