Արմինֆո. Նախորդ դարի 80-ական թվականներին Ադրբեջանում հետապնդման ենթարկված հայի մասին պատմող "Վերջին վերանորոգման արհեստանոցը" վավերագրական ֆիլմն արժանացել է "Օսկարի"՝ ԱՄՆ կինոակադեմիայի 96-րդ մրցանակաբաշխության ժամանակ: Ֆիլմի ռեժիսորներն են Բեն Փրաուդֆուտը և Քրիս Բաուերսը ։
Ինչպես ասվում է ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայի կայքում (Academy of Motion Picture Arts and Sciences - A. M. P. A. S.), "Վերջին վերանորոգման արհեստանոցը" ֆիլմը հաղթել է "Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ" անվանակարգում:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Լոս Անջելեսում։ Բեն Փրաուդֆուտի և Քրիս Բաուերսի ֆիլմը պատմում է իրենց գործին նվիրված վարպետների մասին, ովքեր հետևում են Լոս Անջելեսի ավելի քան 80,000 երաժշտական գործիքների վիճակին, զբաղվում են դրանց վերանորոգմամբ և վերականգնմամբ: Նրանց գլխավոր մենեջերը հայազգի Սթիվ Բաղմանյանն է, ով ծնվել և մեծացել է Ադրբեջանում ։ Բայց 80-ականներին ենթարկվել է էթնիկ հետապնդումների, ինչպես հազարավոր հայեր Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի ժամանակ։ Ֆիլմում տեղ է գտել Բաքվի հայկական ջարդերի մասին մի դրվագ ։ Հիշեցնենք, որ "Վերջին վերանորոգման արհեստանոցն" ընտրվել է "Օսկարի" շորթ-ցուցակում "կարճամետրաժ վավերագրական ֆիլմ" անվանակարգում ներկայացված 114 ֆիլմերից: < Վերջին վերանորոգման աւհեստանոցը > կարելի է դիտել Լոս Angeles Times-ի YouTube-յան ալիքում:
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերին Թելուրիդի 50-րդ կինոփառատոնում ։ 2023 թվականի նոյեմբերին Նյու Յորքում կայացած Critics Choice Documentary Awards մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ։
Նշենք, որ լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել Մստիսլավ Չերնովի, Միշել Միզների եւ Ռեյնի Արոնսոն-Ռաթի ֆիլմը <20 օր Մարիուպոլում> ֆիլմը, որը պատմում է 20 օրվա մասին, որ Չեռնովն իր գործընկերների հետ անցկացրել է պաշարված Մարիուպոլում ՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման սկսվելուց հետո ։