


Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙՄՏՍ կոնեկտ 256՚ ինտերնետային սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս ևս կարելի է ՙSkype՚ ծառայությունից օգտվել հատուկ պայմաններով. օգտագործելով գերարագ ինտերնետ՝ պահպանելով սակագնային պլանում ներառված գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը, շարունակելով օգտվել ինտերնետից բարձր արագությամբ՝ անգամ փաթեթի գերարագ ինտերնետը սպառելուց հետո:
ՙSkype՚ ծառայության ակտիվացման արժեքը կազմում է ամսական 500 դրամ:Սակագնային պլանին 12 ամսով բաժանորդագրվելիս մինչև 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող և ՙSkype՚ ծառայությունից օգտվելու համար օպտիմացված ՙՄՏՍ կոնեկտ E3351՚ USB մոդեմը տրամադրվում է անվճար:
Իսկ առաջարկվող սակագնային պլանին անժամկետ բաժանորդագրվելու դեպքում USB մոդեմի արժեքն այժմ 18 000 դրամ է:
ՙՇուկայի տարբեր հատվածների կարիքներից ելնելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ հասանելիության մշտապես նոր հնարավորություններ է առաջարկում իր բաժանորդներին՝ առավել մատչելի պայմաններով և առավել բարձր արագությամբ: Բաժանորդագրվելով «ՄՏՍ կոնեկտ 256ե սակագնային պլանին և ակտիվացնելով Skype-ից հատուկ պայմաններով օգտվելու ծառայությունը, Երևանի և մարզերի այն բաժանորդները, որոնք հաճախ են հաղորդակցվում Skype-ի միջոցով, կարող են լավագույնս օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ընձեռած հնարավորություններից՚,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՙՀաշվի առնելով տվյալների անլար փոխանցման ծավալների և արագության աճող պահանջարկը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի ներկայացնել նոր սակագնային պլաններ և անլար սարքեր՝ նպատակ ունենալով իր բաժանորդների համար ապահովել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու առավել հարմարավետ պայմաններ: Զուգահեռաբար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կշարունակի երրորդ սերնդի ցանցի ընդլայնումը՚:



