Արմինֆո.Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը հնարավորինս շուտ բացվի: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Անադոլու»-ին տված հարցազրույցում:
"Մենք ցանկանում ենք, որպեսզի հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ, ավելանան շփումները մարդկանց եւ մշակույթների միջեւ", - հայտարարել է նա:
Արարատ Միրզոյանը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև եղել են հեռախոսազրույցներ, և նշել. "Շփումը մշտապես առկա է, և դա դրական դինամիկա է ապահովում":