Arminfo.info


 Ուրբաթ, 8 Մարտի 2024 00:21
Նաիրա Բադալյան

Որոշ խնդիրներ կան. ՀՀ ԱԳ նախարարը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին

Որոշ խնդիրներ կան. ՀՀ ԱԳ նախարարը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի մասին

Արմինֆո.Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը:

 

Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը,  նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

 

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց 

 

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցել Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։ Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։ 

 

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը: 

 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկվում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:

 

Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»:

 

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ 

«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:

 

Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

 

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։»  

 

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։ 

 

Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանի Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

 

Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է,  որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։ «Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք

 

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին՝ Արարատ Միրզոյանն արձագանքել է. «Խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտներն ինքնին պարզ են: Սա անվիճելի թեմա է»:

 

Միրզոյանը նշել է. «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական ​​թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»:

 

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Մերձավանում բազալտի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 305 հազար դոլարըՄերձավանում բազալտի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 305 հազար դոլարը
Հայաստանն ու Գերմանիան նախանշել են արդարադատության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանն ու Գերմանիան նախանշել են արդարադատության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները
Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հայ արտահանողներին խորհուրդ է տվել դատի տալ վրացական կողմին՝ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբՀայաստանում Վրաստանի դեսպանությունը հայ արտահանողներին խորհուրդ է տվել դատի տալ վրացական կողմին՝ սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ
Արևմտամետների մի փոքր խումբ Երևանում պիկետ է անցկացրել ԱԳՆ շենքի դիմաց՝ բողոքելով Լավրովի այցի դեմԱրևմտամետների մի փոքր խումբ Երևանում պիկետ է անցկացրել ԱԳՆ շենքի դիմաց՝ բողոքելով Լավրովի այցի դեմ
Իրավապաշտպան. Նախորդ տարի Հայաստանի ԶՈՒ-ում մահվան 40 դեպքերից ընդամենը 4-ն էին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքԻրավապաշտպան. Նախորդ տարի Հայաստանի ԶՈՒ-ում մահվան 40 դեպքերից ընդամենը 4-ն էին ադրբեջանական կողմի գործողությունների արդյունք
Գլխավոր դատախազությունը վիճարկում է Մեղրիում մի շարք հողամասերի աճուրդների օրինականությունըԳլխավոր դատախազությունը վիճարկում է Մեղրիում մի շարք հողամասերի աճուրդների օրինականությունը
Պատգամավոր. Հայաստանը լուրջ խնդիրների է բախվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբՊատգամավոր. Հայաստանը լուրջ խնդիրների է բախվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի առնչությամբ
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Հայաստանի օմբուդսմենն ու ՄԱԿ մշտական համակարգողը ծանոթացել են Սյունիքի խնդիրներինՀայաստանի օմբուդսմենն ու ՄԱԿ մշտական համակարգողը ծանոթացել են Սյունիքի խնդիրներին
Հայաստանի ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը պայմանավորվել են ընդլայնել երկրների միջև համագործակցության ուղղություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Իսպանիայի դեսպանը պայմանավորվել են ընդլայնել երկրների միջև համագործակցության ուղղությունները
Երևանում երրորդ անգամ կանցկացվի բալետի միջազգային փառատոնԵրևանում երրորդ անգամ կանցկացվի բալետի միջազգային փառատոն
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցըTeam Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
Մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին.  ՆԳՆՄեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել հայ-վրացական սահմանին.  ՆԳՆ
Ընդդիմադիր. ԶՈՒ շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգինԸնդդիմադիր. ԶՈՒ շարքերում ծառայության ժամկետների կրճատման գաղափարը նոր հարված է Հայաստանի անվտանգության համակարգին
Իրանցի զինվորական. Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբԻրանցի զինվորական. Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն հայ-իրանական սահմանի նկատմամբ
Երևանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցություններըԵրևանում մեկնարկել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության առկա ներուժի իրացմանն ուղղված քայլերըՀայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության առկա ներուժի իրացմանն ուղղված քայլերը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափումը կաթվածահար է արել երթևեկությունը երկրի հարավումԵրևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափումը կաթվածահար է արել երթևեկությունը երկրի հարավում
Միրզոյան. Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրիցՄիրզոյան. Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից
Հայաստանի  ԱԳ նախարար. ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներն ուղղորդող սկզբունք են Հայաստանի կառավարության համարՀայաստանի  ԱԳ նախարար. ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներն ուղղորդող սկզբունք են Հայաստանի կառավարության համար
Հայաստանի նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին պարգևատրվել է Բարեկամության շքանշանովՀայաստանի նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով
Հայաստանի նախագահն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերըՀայաստանի նախագահն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում իրականացվող ծրագրերը
ԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճեններըԱՊՀ պետությունները միջպետական հետախուզման ժամանակ կօգտագործեն փաստաթղթերի էլեկտրոնային պատճենները
Զինվորական ծառայության զորակոչելիս չի կարելի Հայաստանի քաղաքացիներին բաժանել հարուստների և աղքատների. պատգամավորԶինվորական ծառայության զորակոչելիս չի կարելի Հայաստանի քաղաքացիներին բաժանել հարուստների և աղքատների. պատգամավոր
Հայաստանում է Իրանի պաշտպանության նախարարըՀայաստանում է Իրանի պաշտպանության նախարարը
Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի ՄոսկվաԹուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Մոսկվա
"Հայ Դատ". Շվեյցարացի խորհրդարանականները գործարկում են նոր հարթակ՝ ի աջակցություն Արցախի հայերի վերադարձի իրավունքի
"Հայաքվե"-ն ահազանգում է. ՄԱԿ-ի պարբերական ամփոփագրում և ՀՀ կառավարության հաշվետվության մեջ փորձեր են արվում կոծկել Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստը
Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավորԿոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր
Էդմոն Մարուքյանի թեկնածությունը կպահենք մինչև 2026 թվականի հունիսը . Հովիկ ԱղազարյանԷդմոն Մարուքյանի թեկնածությունը կպահենք մինչև 2026 թվականի հունիսը . Հովիկ Աղազարյան
Քաղաքապետարանը քաղաքացիներին կազատի աղբահանության դիմաց չվճարելու համար տուգանքներ վճարելուց. նախագիծը ներկայացվել է ավագանու նիստումՔաղաքապետարանը քաղաքացիներին կազատի աղբահանության դիմաց չվճարելու համար տուգանքներ վճարելուց. նախագիծը ներկայացվել է ավագանու նիստում
Հայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ կտրամադրի հայ գիտնականներին՝ գիտական հետազոտությունների համարՀայ օգնության ֆոնդը 16 դրամաշնորհ կտրամադրի հայ գիտնականներին՝ գիտական հետազոտությունների համար
Ամերիկագետ. Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ կապեր հաստատելու համար դիմել են լոբբիստական կազմակերպության օգնությանըԱմերիկագետ. Հայաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմի հետ կապեր հաստատելու համար դիմել են լոբբիստական կազմակերպության օգնությանը
Հայաստանում օտարերկրացիները կարող են պետական գաղտնիքին հասանելիություն ստանալ՝ Արտաքին հետախուզության ծառայության թույլտվությամբՀայաստանում օտարերկրացիները կարող են պետական գաղտնիքին հասանելիություն ստանալ՝ Արտաքին հետախուզության ծառայության թույլտվությամբ
Պատգամավոր. GRECO-ն ահազանգում է Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկության բացակայության մասինՊատգամավոր. GRECO-ն ահազանգում է Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից իրականացվող գնումների թափանցիկության բացակայության մասին
Արևմտամետ քաղաքական ուժերը ռուսատյաց ակցիա են կազմակերպել Լավրովի Երևան այցի ֆոնինԱրևմտամետ քաղաքական ուժերը ռուսատյաց ակցիա են կազմակերպել Լավրովի Երևան այցի ֆոնին
Հայաստանի պատվիրակությունը Դոհայում մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով դասընթացինՀայաստանի պատվիրակությունը Դոհայում մասնակցել է «Կիբեռհանցագործությունների կանխարգելում և ազգային համագործակցություն» թեմայով դասընթացին
Հայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցելՀայաստանում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել
Լևոն Լևոնյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալԼևոն Լևոնյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ
Փաստաբան. Փաշինյանի տիկնոջ  վարքագիծն ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր էՓաստաբան. Փաշինյանի տիկնոջ  վարքագիծն ատելության ու անհանդուրժողականության տարածման աղբյուր է
"Պատիվ ունեմ" խմբակցությունը դեմ է Փաշինյանի փոխարինմանը "Փաշինյան 2"-ով
Հայաստանի դեսպանն ու Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղություններըՀայաստանի դեսպանն ու Աթենքի հնագիտական հետազոտությունների բրիտանական դպրոցի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները
Արցախի մշակութային ժառանգության պահպանումը ԴԻԱԼՈԳ-ի և MONUMENT WATCH-ի ուշադրության կենտրոնում էԱրցախի մշակութային ժառանգության պահպանումը ԴԻԱԼՈԳ-ի և MONUMENT WATCH-ի ուշադրության կենտրոնում է
Ադրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախի տարածքումԱդրբեջանն ու Իրանը զորավարժություններ են անցկացնում օկուպացված Արցախի տարածքում
ՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Լավրովի Երևան այցի օրակարգը և Մոսկվայի ակնկալիքներըՌԴ ԱԳՆ-ը ներկայացրել է Լավրովի Երևան այցի օրակարգը և Մոսկվայի ակնկալիքները
ԱԺ նախագահը Լեւոն Քոչարյանին սպառնացել է ԱԺ նախագահը Լեւոն Քոչարյանին սպառնացել է "քաղաքական հետեւանքներով"
Արդյո՞ք եղել է Միութենական պետությանը Հայաստանի  միանալու առաջարկ. հարցը մնացել է օդում կախվածԱրդյո՞ք եղել է Միութենական պետությանը Հայաստանի  միանալու առաջարկ. հարցը մնացել է օդում կախված
Տիգրան Տեր-Մարգարյանը բացատրել է Նոր Նորքի թաղապետի պաշտոնից իր հեռանալու պատճառներըՏիգրան Տեր-Մարգարյանը բացատրել է Նոր Նորքի թաղապետի պաշտոնից իր հեռանալու պատճառները
Քոչարյանն իրատեսական սցենար չի համարում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացըՔոչարյանն իրատեսական սցենար չի համարում Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը
Քոչարյան. Անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և դրանում ներառել Իրանական գործոնըՔոչարյան. Անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և դրանում ներառել Իրանական գործոնը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասինՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Կովկասում իրավիճակի դրական տեղաշարժերի մասին
Հայաստանի դպրոցականները 4 բրոնզե մեդալ են կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայիցՀայաստանի դպրոցականները 4 բրոնզե մեդալ են կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից
Միանգամայն անընդունելի է 2025 թվին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դեմետրիուն՝ Բաքվում հայերի նկատմամբ շինծու դատավարության մասինՄիանգամայն անընդունելի է 2025 թվին նման դրսևորումներ տեսնելը. Անիտա Դեմետրիուն՝ Բաքվում հայերի նկատմամբ շինծու դատավարության մասին
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համարՓոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
Հայտնի է Լավրովի Երևան այցի ամսաթիվըՀայտնի է Լավրովի Երևան այցի ամսաթիվը
Միջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն Հայաստանի նկատմամբ. Անիտա ԴեմետրիուՄիջազգային կառույցները չպետք է երկակի ստանդարտներ կիրառեն Հայաստանի նկատմամբ. Անիտա Դեմետրիու
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման