Արմինֆո.Մարտի 8-ից սկսվող ԼշԿանանց միամսյակի շրջանակում առաջին անգամ տեղի կունենա երևանյան հանդիսատեսի հանդիպումը Մոսկվայի հանրահայտ Ազգերի թատրոնի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնով):
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, մեծ մաեստրո Վլադիմիր Սպիվակովի տիկինը՝ ոճի պատկերակ Սաթի Սպիվակովան La Divina-ի՝ օպերային մեծագույն երգչուհի աստվածային Մարիա Կալասի դերում է: Արտիստի ողղբերգական պատմությունը, ով հանուն սիրո հրաժարվեց իր տաղանդից: Որքա՞ն ազնիվ և ճշմարտացիորեն կարելի է պատմել մեծ արտիստների կյանքի հանելուկների և գաղտնիքների մասին: Այդ մասին կիմանաք՝ դիտելով Մարիա Վարդենգի պիեսի հիման վրա ռեժիսոր Դմիտրի Սերդյուկի բեմադրված "Դեղձանիկը" ներկայացումը:
...Մարիա Կալասի վերջին երեք օրերը: "Մեր ներկայացման հեղինակները նրան պատկերել են այն պահին, երբ ճակատագիրն ավարտվել է, իսկ կյանքը շարունակվում է . ..",- ասում է Սաթի Սպիվակովան ՝ իր հերոսուհու մասին ։
"Սպիվակովայի խաղի արտաքին էֆեկտների ճշգրիտ արտահայտչականությունն արտացոլում է հենց Կալասի ոճը։ Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շտրիխ արժե՝ իր քաշով ոսկի է, յուրաքանչյուր նոտա վշտի պայթյուն է կորցրածի համար: Սաթին ստեղծում է մարդ-երգչուհու խորը կերպար։ Նրա Մարիան կենդանի կին է, խոցելի և շատ քնքուշ", - գրում են "Ռևիզոր" տեղեկատվական պորտալի քննադատները ։
Մոսկվայի Ազգերի թատրոնի "Դեղձանիկը" ներկայացման ցուցադրությունները տեղի կունենան ապրիլի 5-6-ը՝ Կ. Ստանիսլավսկի անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Հյուրախաղերի իրականացնողներն են Ազգերի թատրոնը և GeoProMining ընկերությունը: