Արմինֆո. Երեւանի քաղաքապետարանը հաղորդում է երթևեկության կազմակերպման փոփոխության մասին:
«Հարգելի՛ քաղաքացիներ, Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոները», - ասվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում: