Արմինֆո.Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փակ հանդիպում է անցկացնում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավորների հետ:
Հանդիպումից առաջ Գրիգորյանը չի պատասխանել հանդիպման օրակարգի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ խոստանալով դա անել մի փոքր ավելի ուշ: "Հանդիպումից անմիջապես հետո ես հանգիստ մթնոլորտում կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին", - ասել է ԱԽ քարտուղարը: