Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Ռուսաստանին մեղադրել է Հարավային Կովկասն ապակայունացնող հռետորաբանություն օգտագործելու համար:
Ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը գնահատական տալու խնդրանքին, թե՝ "Հայաստանը շարժվում է դեպի Արևմուտք, և այդ գործողությունները կստանան ՌԴ-ի համապատասխան պատասխանը", Միլլերը նշել է, որ մտադիր չէ ուղղակիորեն պատասխանել այդ հարցին: "Թեեւ, այդ հռետորաբանությունը, որն օգտագործում է Ռուսաստանի կառավարությունը, ապակայունացնում է տարածաշրջանը։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի շատ հարեւաններ անհանգստացած են սպառնալից հռետորաբանության եւ սպառնալից գործողությունների առնչությամբ, որոնք Ռուսաստանի կառավարությունը բազմիցս ցուցադրել է, այդ թվում ՝ իր հարեւաններին դիմակայելու նրա պատրաստակամությունը", - հայտարարել Է Միլլերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարը չէր բացառել հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի վերանայումը, եթե Երևանը շարունակի ակնհայտ հակառուսական քաղաքական գիծը: