Արմինֆո.44-օրյա պատերազմից հետո մինչ օրս Երկրապահ կամավորականների միությունը շարունակում է պաշտպանել Հայաստանի սահմանները: Այդ մասին մարտի 5-ին "Եռաբլուր" զինվորական պանթեոնում լրագրողներին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա խոսքով՝ Երկրապահ կամավորականների միություն ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ և պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանին, ում 65-ամյակը նշվում է մարտի 5-ին: "Սպարապետի օրոք հաջողվել է ազատագրել հայրենիքի որոշ շրջաններ, որոնք գտնվում էին հակառակորդի վերահսկողության տակ։ Այսօր այն գործը, որ սկսել էր Վազգեն Սարգսյանը, մենք շարունակում ենք", - ասել է Միքայելյանը։ Նա հավելել է, որ աշխարհաքաղաքական շահերի վերաբաշխման ներկա պայմաններում անհրաժեշտ է ճկունություն և միասնականություն ցուցաբերել, որպեսզի հետագայում էլ ավելի մեծ խնդիրների չբախվենք: ԵԿՄ ղեկավարին զայրացրել է Հայաստանում գերեվարված ադրբեջանցի զինվորին Ադրբեջանին հանձնելու մասին լրագրողների հարցը: Միքայելյանը նշել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը պրոֆեսիոնալ է կատարում է իր պարտականությունները: "Եվ, ընդհանրապես, լրագրողները չպետք է քիթները խոթեն ոչ իրենց գործերի մեջ", - եզրափակել է նա, հիշեցնելով, որ Ադրբեջանում էլ կան հայ ռազմագերիներ: