Արմինֆո. Արթուր Գասպարյանը նշանակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետ: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Գասպարյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՊՊԾ ղեկավարի պաշտոնը թափուր էր 2023 թվականի սեպտեմբերից։ Այն ժամանակ Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին (2022 թվականի մայիսին ընդդիմադիրների բողոքի ակցիաների ժամանակ նա հարվածել էր լրագրողին) ազատել էր Պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Ավելի վաղ Պետական պահպանության ծառայությունն առանձնացրել էին Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և հանձնել երկրի վարչապետի անմիջական ենթակայությանը: