Արմինֆո.Ուկրաինայի նախագահի գրասենյակը երբեք չի հայտնել Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցի մասին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը այդ մասին հայտարարել է Liga.net-ին:
Ավելի վաղ հայաստանյան իշխանամետ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նախ, հաղորդել էին մարտի սկզբին Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցելելու մտադրության մասին, ապա՝ ընդգծել, որ այցը հետաձգվել է, քանի որ, իբր, Բաքուն հրաժարվել է ընդունել Ուկրաինայի առաջնորդին:
Նիկիֆորովը հավելել է, որ նման այցի մասին հայտնի չլինելու պատճառով ՆԳ-ում ոչինչ չեն կարող ասել դրա չեղարկման մասին: