Արմինֆո.Disney-ի հանրահայտ "Միկի Մաուսի զվարճալիքների տունը" մուլտֆիլմի սերիաներից մեկը նվիրված է հայկական Վարդավառին: Դրվագը կենտրոնացած է Միննի Մաուսի շուրջ, ով սխալ հանդերձանք է հագել Վարդավառին: Այս շարքի պրեմիերան Disney+ - ում կայացել է մարտի 1-ին։ Մուլտֆիլմի հերոսն այդ սերիայում խոսել է հայերեն։
Սերիայի սցենարը, որում առաջին անգամ ներկայացվել է հայ մշակույթը, գրել է Քեթլին Սառնելլի Կապուկչյանը: Դրվագի պաշտոնական նկարագրության մեջ ասվում է. " Միննին բախվում է նորաձևության կեղծիքի, երբ հասկանում է, որ սխալ հանդերձանք է հագել՝ նշելու Վարդավառը՝ հայկական ավանդական տոնը, որը ներառում է ջրային խաղեր։ Կարո՞ղ է Միննին ժամանակին գտնել կատարյալ հանդերձանքը ՝ տոնին միանալու համար":
https://youtube.com/shorts/C79xg5Di6ps?si=HBBXwHMk8w14gsWj