Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Այդ մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունից ։
"Դեսպան Արման Իսրայելյանի հետ (ՆԱՏՕ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցչության ղեկավար-խմբ.) քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը։ Ֆրանսիան աջակցում է այդ գործընկերությանը եւ ամրապնդում է պաշտպանական ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ (ուսուցում/խորհրդատվություն/սարքավորումներ)՝ Կովկասում կայունության ապահովման համար, ինչի մասին է վկայում նաեւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի այցը Երեւան", - ասվում է ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության Twitter-ի (X) միկրոբլոգում զետեղված հաղորդագրության մեջ: