Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Վատիկան): Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ մինչ իր նշանակումը Բորիս Սահակյանն աշխատել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար: